Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արսեն Հարությունյանի ոսկե շողարձակումը

Արսեն Հարությունյանի ոսկե շողարձակումը
12.04.2019 | 02:52

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կամային բարձր որակներով պարզապես հիացրել է բոլորին մեր ազատ ոճային Արսեն Հարությունյանը, որը հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: Եզրափակիչ գոտեմարտում վրացի Բեկա Լոմտաձեի հետ պայքարում 0։8 հաշվով պարտվելու պայմաններում մեր բառացիորեն պատանի ըմբիշը կարողացել է մարտի ելքը բեկել իր կողմն ու հաղթանակ տոնել 17:11 հաշվով: Նկատենք, որ առաջնությունում սա Հայաստանի ընտրանու առաջին մեդալն էր, այն էլ ի՜նչ մեդալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ